Հացաթխման չոր խմորիչներ “ՀԱՑԹՈՒԽ սուպեր”` 2-ը 1-ում


Ընկերությունը սպառողին առաջարկում է չոր խմորիչների նոր տեսակ “Հացթուխ Սուպեր” 2-ը 1-ում, որն առանձնանում է իր ավելի բարձր որակական հատկանիշներով` շնորհիվ իր բաղադրության: Հանդիսանալով խմորիչների ու բարելավիչի ճիշտ համամասնության լուծում` այս արտադրանքը էականորեն հեշտացնում է խմորիչների ու բարելավիչի չափաքանակների ճիշտ համադրությունն ապահովելու աշխատանքը:

Բաղադրությունը:
Բնական խմորիչներ (Saccharomyces cerevisiae),
Ֆերմենտներ,
Ասկորբինաթթու,
էմուլգատոր Е472е:


Օգտագործման եղանակը:
Խմոր պատրաստելիս այս խմորիչը կարելի է միանգամից խառնել ալյուրին և մնացած բաղադրիչներին (կարելի է նաև խառնել տաք ջրի (38°C) հետ հետևյալ չափաքանակով. 0.5 լ ջուր 100 գր խմորիչի համար, 10 րոպե թողնելուց հետո լավ խառնել և օգտագործել` համաձայն Ձեր բաղադրատոմսի):

Օգտագործման չափաբաժինը:
Հացաթխման արտադրամասերը կարող են խմորիչը օգտագործել համաձայն իրենց բաղադրատոմսի, իսկ տնային տնտեսուհիներին արտադրողը առաջարկում է 1 կգ ալյուրի համար օգտագործել 5-10 գր (1-2 թեյի գդալ) “ՀԱՑԹՈՒԽ սուպեր” չոր խմորիչ:

Փաթեթավորումը:
2-ը 1-ում չոր խմորիչները առաջարկվում են 100գր-անոց մետաղացված պոլիպրոպիլենային փաթեթներով,
ինչպես նաև 5 կգ, 10 կգ ու 20 կգ տարողությամբ պարկերով:
100գր-անոց փաթեթները տեղադրվում են ստվարաթղթե արկղերի մեջ`յուրաքանչյուրում 40 փաթեթ: Մեկ արկղը կշռում է 4 կգ:

Պահպանումը:
Պահպանման պայմանները` չոր, սառը միջավայրում (ցանկալի է +15°C-ից ոչ բարձր): Պահպանման ժամկետը` 1 տարի:

Նախորդ





Մեր գտնվելու վայրը