Հացաթխման համակցված բարելավիչ “ՀԱՑԹՈՒԽ էքստրա”
Ընդհանուր նկարագիրը: “ՀԱՑԹՈՒԽ էքստրա” հացաթխման համակցված բարելավիչը իրենից ներկայացնում է բնական բաղադրիչների խառնուրդ, որը նախատեսված է հատուկ տեսակի հացերի (ֆրանսիական բատոն, ոչ կաղապարային հաց (подоновый) և այլ) որակական հատկանիշների բարձրացման համար:
“ՀԱՑԹՈՒԽ էքստրա” հացաթխման համակցված բարելավիչ օգտագործելու դեպքում կայունանում է հացաթխման տեխնոլոգիական պրոցեսը` նույնիսկ եթե փոխվում է ալյուրի որակը, խմորը հեշտ է ենթարկվում մեխանիկական մշակման, բարձրանում է խմորի գազ առաջացնող ու պահպանող հատկությունը, հացի ծավալը, հացի փափուկ միջուկի ու հացակեղևի լավ կառուցվածքը, բարելավվում է հացի համային հատկությունները, հացը երկար ժամանակ պահպանում է իր թարմությունը:
Բաղադրությունը: Ֆերմենտներ.
E 472 e (էմուլգատոր),
Սոյայի ալյուր,
Ասկարբինաթթու E 300,
Գլյուտեն:
Օգտագործման եղանակը: “ՀԱՑԹՈՒԽ էքստրա” բարելավիչը ավելացվում է ալյուրին մյուս բաղադրիչների հետ միաժամանակ:
Չափաբաժինը: Օգտագործել ալյուրի 0.2- 0.4%-ի չափով:
Փաթեթավորումը: “ՀԱՑԹՈՒԽ էքստրա” բարելավիչները առաջարկվում են 500գր-անոց պոլիպրոպիլենային փաթեթներով, ինչպես նաև 10 կգ և 20 կգ տարողությամբ պարկերով:
500 գր-անոց փաթեթները տեղադրվում են ստվարաթղթե արկղերի մեջ` յուրաքանչյուրում 20 փաթեթ:
Մեկ արկղը կշռում է 10 կգ:
Պահպանումը:
Պահպանման պայմանները` չոր, սառը միջավայրում:
Պահպանման ժամկետը` 1 տարի:
Նախորդ
|



Մեր գտնվելու վայրը
 |
|