Մեր մասին
Եղվարդի խմորիչների գործարանը հացաբուլկեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունեցող խմորիչներ ու բարելավիչներ արտադրող առաջատար ընկերությունն է ՀՀ-ում և առաջատարներից մեկը տարածաշրջանում:
Ընկերությունը հացթուխներին և սպառողներին առաջարկում է մամլած ու չոր խմորիչների լայն տեսականի` ՀՀ-ում արդեն մեծ հեղինակություն վայելող “ՀԱՑԹՈՒԽ” և “ՀԱՑԹՈՒԽ սուպեր” ապրանքանիշերի ներքո, ինչպես նաև բարելավիչներ` “ՀԱՑԹՈՒԽ+” և “ՀԱՑԹՈՒԽ էքստրա” ապրանքանիշերի ներքո, որոնց արտադրությունն իրականացվում է միջազգային փորձի հիման վրա ու արդի տեխնոլոգիաներով:
Արտադրության բոլոր փուլերում իրականացվում են լաբորատոր ստուգումներ, պահպանվում են սննդի անվտանգության և որակի վերահսկողության կանոններն ու նորմերը:
Մեր ընկերությունը գրանցել է զգալի հաջողություններ ՀՀ շուկայում իր ստեղծման օրվանից և ակնկալում է նվաճումներ նաև միջազգային շուկայում` հուսալի գործընկերների ձեռք բերման և նրանց հետ երկարատև ու փոխշահավետ հարաբերությունների հաստատման միջոցով:
|



Մեր գտնվելու վայրը
 |
|