Եղվարդի խմորիչների գործարանը հացաբուլկեղենի արտադրության մեջ լայն կիրառություն ունեցող խմորիչներ ու բարելավիչներ արտադրող առաջատար ընկերությունն է ՀՀ-ում և առաջատարներից մեկը տարածաշրջանում: Եղվարդի խմորիչների գործարանը (Էլիտա ՍՊԸ-ն) հիմնադրվել է 1991թ-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Ընկերությունն իր գործունեության սկզբնական շրջանում արտադրում էր միայն մամլած խմորիչ:
Արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն գործարանը ոչ միայն բավարարում է մամլած խմորիչի Հայաստանյան շուկայի ամբողջ պահանջարկը, այլև հացթուխներին և սպառողներին առաջարկում է մամլած ու չոր խմորիչների լայն տեսականի` ՀՀ-ում արդեն մեծ հեղինակություն վայելող “ՀԱՑԹՈՒԽ” և “ՀԱՑԹՈՒԽ սուպեր” ապրանքանիշերի ներքո, ինչպես նաև բարելավիչներ` “ՀԱՑԹՈՒԽ+” և “ՀԱՑԹՈՒԽ էքստրա” ապրանքանիշերի ներքո: Եղվարդի խմորիչների գործարանը իր արտադրատեսակները մատակարարում է ՀՀ-ի հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող խոշոր, միջին ու փոքր ընկերությունների մեծամասնությանը և ունի կայացած իրացման ցանց ամբողջ ՀՀ տարածքում:
“ՀԱՑԹՈՒԽ” մայր ապրանքանիշի ներքո իրացվող արտադրատեսակները հայտնի են և ճանաչված ՀՀ ողջ տարածքում ու նրա սահմաններից դուրս` շնորհիվ
ընկերության արտադրանքի ավանդական բարձր և կայուն որակի` սննդամթերքի անվտանգության ու որակի վերահսկողության պահանջներին համապատասխան,
ժամանակակից արտադրական ենթակառուցվածքի և տեխնոլոգիաների,
բարձր որակավորում ունեցող ու գործին նվիրված անձնակազմի,
տեղաբաշխման արդյունավետ համակարգի:
Մեր ընկերությունը գրանցել է զգալի հաջողություններ ՀՀ շուկայում իր ստեղծման օրվանից և ակնկալում է առաջիկա նվաճումներ նաև միջազգային շուկայում` հուսալի գործընկերների ձեռք բերման և նրանց հետ երկարատև ու փոխշահավետ հարաբերությունների հաստատման միջոցով: