Թխվածքաբլիթների բաղադրատոմսեր
Բուլկի “Ընտիր”
Բաղադրությունը.
2.5 կգ ալյուր,
4 բաժակ կաթ,
300գր. կարագ,
0.5 թեյի գդալ աղ,
100գր. “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ,
5 ձու,
10 դեղնուց և վրան քսելու համար մեկ ձու:
|
 |
Պատրաստման եղանակը.
Տաք կաթը, ալյուրի կեսը և խմորիչը խառնել, մինչև ստացվի միատարր զանգված, դնել տաք տեղ և թողնել, որ հասունանա: Ապա հասունացած զանգվածին խառնել 5 ձվի և 10 սպիտակուցի` աղի ու շաքարավազի հետ հարած պատրաստուկը, ավելացնել ալյուր և հալեցրած կարագ: Հունցել խմորը, ավելացնելով այնքան ալյուր, որ պնդի և թողնել բարձրանա: Գնդել, դնել երկաթե տապակի մեջ, և երբ նորից բարձրանա, ձու քսել և թխել:
Կուլեբյակա
Բաղադրությունը.
8-10 բաժնի համար.
75գր. բրինձ,
աղ և սև պղպեղ,
60գր. հալեցրած կարագ և մի փոքր ավելի` վրան քսելու համար,
մեկ մեծ գլուխ սոխ,
400գր. տոմատ,
500 գր. թարմ ձկան ֆիլե, եփված և շերտազատված,
2 ճաշի գդալ չորացրած մաղադանոս,
կիտրոնի կեղև և մեկ կիտրոնի հյութ,
500գր. թթխմորով խմոր,
1 ձու,
60գր. հալեցրած կարագ և 1/2 կիտրոնի հյութ` մատուցելու համար,
կանաչի` զարդարելու համար:
|
 |
Պատրաստման եղանակը.
Բրինձը եփել եռացող, աղ արած ջրում 12 րոպե, մինչ փափկելը: Կաթսայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել կտրատած սոխը, տապակել 10 րոպե մինչև փափկի, բայց չկարմրի: Ավելացնել տոմատը և թողնել ևս 15 րոպե: Թողնել սառչի: Բրինձը քամել և լցնել սոխի և տոմատի զանգվածի վրա, ավելացնել մանրացրած ձուկը, համեմել մաղադանոդոսով, կիտրոնի հյութով և կեղևով: Համեմել աղով և պղպեղով: 500 գր. թթխմորը դրեք 28 х40 սմ տապակի վրա: Ձկնային զանգվածը դնել խմորի վրա, յուրաքանչյուր ծայրից թողնելով 7 սմ: Ծայրին ձու քսել, փաթաթել և ձևավորել կուլեբյական: Խմորի եզրերը իրար միացնել, վրան ձու քսել և գեղեցիկ ձևավորել:
Կուլեբյական թխել նախօրոք տաքացրած վառարանի մեջ 220°-ում, 30-45 րոպե, մինչ ոսկեգույն դառնալը:
Կրոասան
Բաղադրությունը.
230գր. ցորենի ալյուր,
15գր. “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ,
1/2 թեյի գդալ կարագ,
1 ճաշի գդալ շաքարավազ,
110գր. կարագ,
3 ճաշի գդալ կաթ,
3-4 ճաշի գդալ ալյուր:
|
 |
Պատրաստման եղանակը.
Ալյուրը կոնաձև լցնել ամանի մեջ, մեջտեղում փոսիկ անել: Մեկ այլ ամանի մեջ լցնել խմորիչը և խառնել 2-3 ճ. գդ. տաք ջրի հետ: Խմորիչի խառնուրդը լցնել ալյուրի փոսիկի մեջ, խառնել ալյուրի մոտ 1/4-ի հետ և գնդիկ պատրաստել: Գնդիկը դնել մեկ այլ ամանի մեջ ու վրան տաք ջուր ավելացնել: Մնացած ալյուրին խառնել աղ, շաքարավազ, կարագի կեսը, կաթը և խառնել` մինչև միատարր զանգված դառնալը: Այնուհետև զանգվածը շարունակել խառնել ալյուրաշաղախ տախտակի վրա` մինչև այն դառնա էլաստիկ և հարթ խմոր:
Երբ խմորի գնդիկը բարձրանում է ջրի մակերեսից և մեծանում 2 անգամ, այն պետք է չորացնել ու լավ խառնել մյուս խմորին: Այնուհետև այն դնել ալյուրով թաթախված կաթսայի մեջ, փակել կափարիչով և ամբողջ գիշեր թողնել հով տեղում հանգստանալու:
Խմորը բացել ուղղանկյան ձևով, մտքում բաժանել այն 3 մասի: Ուղղանկյան մեջտեղի հատվածին քսել կարագի բարակ շերտ: Աջ մասով ծածկել ուղղանկյան յուղած հատվածը, ձախով` աջ հատվածը: Ստացվածը շրջել 90 աստիճան, գրտնակով բացել բաց ծայրերի կողմից: Եվս մեկ անգամ իրար վրա ծալել, շրջել և բացել: Դնել սառնարան մոտ 15 ր: Կրկնել 3 անգամ: Բացել խմորը 3մմ հաստությամբ, ստանալ 3 հավասար ժապավեններ, յուրաքանչյուրը կտրել եռանկյունների:
Եռանկյունները առանձին-առանձին գրտնակել, այնուհետև ծալել կոնաձև, շարել հատակը ալրափոշիով պատված տապակի մեջ և թխել 220°-ում` 5 րոպե, հետո իջեցնել ջերմաստիճանը մինչև 200° և թխել ևս 15 րոպե /կամ մինչև պատրաստ լինելը/: Պատրաստի կրոասանները չափերով պետք է մեծանան և դառնան ոսկեգույն: