Պիցցայի բաղադրատոմսեր
Պիցցա “Կապրիչիոզա” շամպինյոնով
Բաղադրությունը.
խմորի համար.
1 բաժակ ալյուր,
20գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճաշի գդալ շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:
|
 |
լցոնի համար.
4-5 հատ լոլիկ,
400գր. խոզապուխտ,
4 շերտ պանիր (նախընտրելի է շվեյցարական),
300գր. թարմ շամպինյոն,
1 պճեղ սխտոր,
1 բաժակ սպիտակ գինի,
1 ճաշի գդալ բուսական յուղ,
աղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Պատրաստել խմորիչով խմոր, թողնել որ բարձրանա, մեկ անգամ ևս լավ հունցել և փռել յուղած տապակի մեջ:
Շամպինյոնն ու խոզապուխտը մանր կտրատել: Կտրատած շամպինյոնին ավելացնել բուսական յուղը, մանրացված սխտորը, լցնել սպիտակ գինին և եփել մոտ 15 րոպե: Աղն ավելացնել ըստ ճաշակի:
Խմորին քսել կարագ և ծածկել այն կտրատած լոլիկով, խոզապուխտի կտորներով, սնկով և ապա ամբողջը ծածկել պանրի շերտով: Պիցցան տեղադրել նախապես տաքացրած ջեռոցում և թխել 20 րոպե:
Պիցցա “Թագավորական” խոզապուխտով
Բաղադրությունը.
խմորի համար.
1 բաժակ ալյուր,
25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճաշի գդալ շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:
|
 |
լցոնի համար.
4-5 հատ միջին չափի լոլիկ,
400գր. խոզապուխտ,
2 ճաշի գդալ բուսական յուղ, նախընտրելի է ձիթապտղի,
100գր. քերած պանիր,
10-12 հատ ձիթապտուղ,
աղացած սև պղպեղ,
աղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Պատրաստել խմորիչով խմոր, թողնել հասունանա, կրկին հունցել և դնել յուղած տապակին:
Լոլիկները մաքրել կեղևից և մանր կտրատել: Խոզապուխտը երկարությամբ կտրատել: Խմորի վրա լցնել լոլիկը և կտրատած խոզապուխտը: Վրան դնել ձիթապտուղները, աղ, պղպեղ ցանել և լցնել քերած պանիրը: Ջեռոցում թխել 35 րոպե:
Պիցցա խոզապուխտով և պանրով
Բաղադրությունը. խմորի համար.
250գր ալյուր,
25գր “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:
|
 |
լցոնի համար.
300գր. մաքրած լոլիկ, 400գր. խոզապուխտ, 4 շերտ պանիր (բարակ կտորներ), 300գր սունկ, 1 պճեղ սխտոր, 1 բաժակ սպիտակ գինի, աղ:
Պատրաստման եղանակը.
Խմորը բացել և դնել յուղած տապակի վրա: Կտրատած սունկին ավելացնել 1 ճ.գդ. բուսական յուղ, մեկ պճեղ սխտոր, մեկ բաժակ սպիտակ գինի և եփել 15 րոպե, հետո աղ ցանել: Խմորին բուսական յուղ քսել, վրան լցնել լոլիկը, խոզապուխտի կտորները, սունկը և քերած պանիրը: Դնել նախօրոք տաքացրած ջեռոցի մեջ և թողնել 20 րոպե:
Պիցցա հավի կրծքամսով
Բաղադրությունը.
խմորի համար.
250գր. ալյուր,
25գր. “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ,
1 բաժակ կաթ,
2 ձու,
1 ճ.գդ. շաքարավազ,
1/2 թեյի գդալ աղ,
3 ճաշի գդալ բուսական յուղ:
|
 |
լցոնի համար.
300 գր. հավի կրծքամիս, 2 հատ լոլիկ, 10-12 հատ առանց կորիզի ձիթապտուղ, 2 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ մայոնեզ, սև աղացած պղպեղ, աղ` ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Պատրաստել խմորիչով խմոր և դնել յուղած տապակի վրա: Հավի կրծքամիսը փոքր մասերի բաժանել, սոխը կլոր կտրատել, խառնել ձիթապտուղները և լցնել խմորի վրա:
Լոլիկը մաքրել կեղևից, տրորել, մինչ համասեռ զանգված դառնալը: Ըստ ճաշակի աղ և պղպեղ ցանել և լցնել հավի մսի վրա: Վրան մայոնեզ լցնել և զարդարել մնացած ձիթապտուղներով:
Ջեռոցում պատրաստել 20-30 րոպե: