Ընդհանուր նկարագիրը: “ՀԱՑԹՈՒԽ” հացաթխման մամլած խմորիչը իրենից ներկայացնում է 1կգ-անոց բրիկետի ձևով հացաթխման խմորիչ, որն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն: Խորհուրդ է տրվում օգտագործել խոշոր հացաթուխներին:
Որակական ցուցանիշներ: “ՀԱՑԹՈՒԽ” մամլած խմորիչի բարձրացման ուժը կազմում է 20-26 րոպե (խմորի մինչև 70 մմ բարձրացման ժամանակը):
Մամլած խմորիչներում չոր նյութերի քանակը կազմում է 30-32%:
Բաղադրությունը: Բնական խմորիչներ (Saccharomyces cerevisiae), էմուլգատոր:
Օգտագործման եղանակը: Օգտագործելուց առաջ “ՀԱՑԹՈՒԽ” մամլած խմորիչը անհրաժեշտ է մանրել և խառնել տաք ջրի հետ (38° C ջերմաստիճանում)` մինչև միատարր զանգված ստանալը, այնուհետև ստացված դրոժակաթը խառնել ալյուրին:
Օգտագործման չափաբաժինը: Օգտագործել ալյուրի 1-1.2%-ի չափով:
Փաթեթավորումը: “ՀԱՑԹՈՒԽ” մամլած խմորիչները փաթեթավորված են սննդամթերքի համար անվնաս հատուկ փաթեթներով: Մեկ փաթեթը կշռում է 1 կգ:
Մեկ ստվարաթղթե արկղում տեղադրվում է 12 բրիկետ:
Մեկ արկղը կշռում է 12 կգ:
Առավելագույն դրական արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել “ՀԱՑԹՈՒԽ+” կամ “ՀԱՑԹՈՒԽ էքստրա” բարելավիչի հետ միասին
(տե’ս աղյուսակ համեմատական):