Հացաթխման չոր խմորիչներ “ՀԱՑԹՈՒԽ”
Ընդհանուր նկարագիրը: “ՀԱՑԹՈՒԽ” ապրանքանիշով, բաց դեղին գույնի մանր հատիկների տեսքով չոր խմորիչը իրենից ներկայացնում է հացաթխման խմորիչների ինստանտ տեսակը, որն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն:
Որակական ցուցանիշներ: “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչի բարձրացման ուժը կազմում է 20-26 րոպե համաձայն ԳՕՍՏ 28483-90 (խմորի` մինչև 70 մմ բարձրացման ժամանակը):
Չոր նյութերի քանակը կազմում է 94 - 97%:
Խորհուրդ է տրվում օգտագործել ինչպես խոշոր հացի գործարաններին, հացաբուլկեղենի արտադրամասերին, այնպես էլ տնային տնտեսուհիներին:
|
 |
Չոր ինստանտ խմորիչի առավելությունը կայանում է նրանում, որ այն խառնվում է անմիջապես ալյուրին և թեթևացնում հացաթխման պրոցեսը:
Բաղադրությունը: Բնական խմորիչներ (Saccharomyces cerevisiae), էմուլգատոր
100գր “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչը պարունակում է.
Սպիտակուցներ - 46.0 գր
Ճարպեր - 6 գր
Ածխաջրածիններ - 43.0գր
Էներգետիկ արժեքը - 385 կկալ
Օգտագործման եղանակը: Խմոր պատրաստելիս այս խմորիչը կարելի է միանգամից խառնել ալյուրին և մնացած բաղադրիչներին (կարելի է նաև խառնել տաք ջրի (38°C) հետ հետևյալ չափաքանակով. 0.5 լ ջուր 100 գր խմորիչի համար, 10 րոպե թողնելուց հետո լավ խառնել և օգտագործել` համաձայն Ձեր բաղադրատոմսի):
Օգտագործման չափաբաժինը: Հացաթխման արտադրամասերը կարող են խմորիչը օգտագործել համաձայն իրենց բաղադրատոմսի, իսկ տնային տնտեսուհիներին արտադրողը առաջարկում է 1 կգ ալյուրի համար օգտագործել 5-10գր (1-2 թեյի գդալ) “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ:
Փաթեթավորումը: Չոր ինստանտ խմորիչները առաջարկվում են տարբեր, մետաղացված պոլիպրոպիլենային 10գր, 70գր, 80գր,100գր տարողությամբ փաթեթներով և 5 կգ-անոց, 10 կգ-անոց, ինչպես նաև 20 կգ-անոց տարողությամբ պարկերով:
10գր–անոց չոր խմորիչի փաթեթները վաճառվում են 10 փաթեթ պարունակող տուփերով, որոնք էլ տեղադրվում են ստվարաթղթե արկղերի մեջ` յուրաքանչյուրում 40 տուփ:
70գր, 80գր, 100գր փաթեթները տեղադրվում են ստվարաթղթե արկղերի մեջ`յուրաքանչյուրում 40 փաթեթ.
10գր-անոցը` 4 կգ ընդհանուր քաշով արկղում ,
70գր-անոցը` 2.8 կգ ընդհանուր քաշով արկղում,
80գր-անոցը` 3.2 կգ ընդհանուր քաշով արկղում ,
100գր-անոցը` 4 կգ ընդհանուր քաշով արկղում:
Պահպանումը:
Պահպանման պայմանները` չոր, սառը միջավայրում (ցանկալի է +15°C-ից ոչ բարձր):
Պահպանման ժամկետը` 1 տարի:
Առավելագույն դրական արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում օգտագործել “ՀԱՑԹՈՒԽ+” կամ “ՀԱՑԹՈՒԽ էքստրա” բարելավիչի հետ միասին
(տե’ս համեմատական աղյուսակը):
Նախորդ
|



Մեր գտնվելու վայրը
 |
|