Եղվարդի խմորիչների գործարանը սպառողներին առաջարկում է ավանդական դարձած բարձր ու կայուն որակով բարելավիչներ, որոնց արտադրությունն իրականացվում է միջազգային փորձի հիման վրա ու արդի տեխնոլոգիաներով: Արտադրության բոլոր փուլերում իրականացվում են լաբորատոր ստուգումներ, պահպանվում են սննդի անվտանգության և որակի վերահսկողության կանոններն ու նորմերը:
Բարելավիչներում օգտագործվում են բացառապես անվտանգ` քիմիական հավելումներ չպարունակող բաղադրիչներ, որոնք համապատասխանում են ԵՄ ստանդարտներին: