Հացի բաղադրատոմսեր


Խմորիչով պատրաստվող խմոր 1


4+2/3 բաժակ ալյուր,
2 թեյի գդալ աղ,
2 ճաշի գդալ շաքարավազ,
2 ճաշի գդալ չոր կաթ,
1+1/2 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ,
1 ձու,
4 ճաշի գդալ բուսական յուղ,
1+1/2 բաժակ ջուր կամ կաթ:

Ստացվում է 1.5 կգ խմոր

Խմորիչով պատրաստվող խմոր 2


500գր. ալյուր,
1.5 թեյի գդալ աղ,
2 ճաշի գդալ շաքարավազ,
1+1/2 թ. գդ. “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ,
1 ձու,
6 ճաշի գդալ բուսական յուղ,
3/4 բաժակ կաթ:

Ստացվում է 850 գր. խմոր

1/2 բաժակ տաք ջրին (երկրորդ բաղադրատոմսով` կաթ) ավելացնել 1 թեյի գդալ շաքարավազ և խմորիչ: Սպասել, մինչև փրփուր հայտնվի: Լուծել մնացած շաքարավազը: Ավելացնել ձու և լավ խառնել: Ալյուրը լցնել սեղանի վրա, վրան փոս անել, որի մեջ լցնել կաթի փոշին /առաջին բաղադրությամբ/ և աղ, ավելացնել բուսական յուղը և խմորիչային զանգվածը: Սկսել զգույշ խառնել, աստիճանաբար եզրերից ալյուր խառնելով, մինչև ստացվի համասեռ զանգված: Ապա խմորը դնել խորը ամանի մեջ, թեթև ալյուր կամ ձեթ քսել, ծածկել և դնել տաք տեղ:

Երբ խմորը բարձրանում է (1-2.5 ժամ, կախված սենյակի ջերմաստիճանից), պետք է այն նստեցնել: Այդպես հավաքված ածխաթթու գազերը դուրս են գալիս, և խմորումն ավելի ակտիվ է կատարվում: Թողնել խմորը կրկին բարձրանա, որից հետո կարելի է գնդել:

Վարսակի հաց (Ունի հաճելի համ, երկար ժամանակ պահպանում է թարմությունը.)


1+1/3 բաժակ ջուր,
1+1/2 թեյի գդալ աղ,
1+1/2 ճաշի գդալ բուսական յուղ,
2 ճաշի գդալ եգիպտացորենի մաթ/մրգահյութ/ molasses/,
3 բաժակ ալյուր,
3/4 բաժակ հերկուլես,
1+1/2 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ:












Ձվով հաց (բուտերբրոդների համար)

3/4 բաժակ կաթ,
2 ձու,
1+1/2 թեյի գդալ աղ,
1/4 բաժակ շաքարավազ,
3 ճաշի գդալ յուղ կամ մարգարին,
3 բաժակ ալյուր,
1+1/2 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ:
Եթե Ձեր վառարանը ունի տարբեր ռեժիմներ, թխեք light ռեժիմով:













Ռուսական գորշ հաց ( բուրումնավետ է և փարթամ)

1+1/4 բաժակ ջուր,
2 ճաշի գդալ 5 %-անոց քացախաթթու / նախընտրելի է խնձորի/,
1+1/2 թ.գդ. աղ,
2 ճաշի գդալ յուղ,
2 ճաշի գդալ եգիպտացորենի մաթ /մրգահյութ/,
1 թեյի գդալ կակաո,
1 թեյի գդալ լուծվող սուրճ,
2+1/2 բաժակ ցորենի ալյուր,
1 բաժակ աշորայի ալյուր,
2 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ:















Շոկոլադե հաց (այն հիանալի է թեյի կամ սուրճի հետ)

1/2 բաժակ ջուր,
3 ձու,
6 ճաշի գդալ յուղ,
1/3 բաժակ շաքարավազ,
1/3 բաժակ կակաոյի փոշի, առանց քաղցրի,
2+2/3 բաժակ ալյուր,
1+3/4 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” խմորիչ:















Ֆոկաչա (իտալական ազգային հաց)

Բաղադրությունը.
2 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչ,
1.5 բաժակ տաք ջուր (45°C),
4 բաժակ ցորենի ալյուր,
5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,                            
3 թեյի գդալ աղ:












Պատրաստման եղանակը.

1 թեյի գդալ “ՀԱՑԹՈՒԽ” չոր խմորիչը խառնել 1/2 բաժակ ջրի հետ, լավ խառնել և թողնել 10 ր: Ավելացնել 3/4 բաժակ ալյուր և թողնել տաք միջավայրում հասունանա` մինչև խմորի ծավալի մեծանալը (45ր):
Մեկ այլ ամանի մեջ խառնել մնացած խմորիչը 1 բաժակ ջրի հետ և թողնել 10ր: Ավելացնել առաջին խմորիչային խառնուրդը, 3 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և 2 թեյի գդալ աղ: Մանրամասն խառնել, ավելացնել մնացած ալյուրը` միաժամանակ խառնելով, մինչև ստացվի միատարր զանգված:
Խմորը դնել յուղած ամանի մեջ, թողնել տաք, լուսավոր միջավայրում 1.5 ժամ:

Պատրաստի խմորը 2 սմ հաստությամբ դնել ձիթապտղի յուղով յուղած ամանի մեջ: Խմորի մակերեսին մատերով փոսիկներ անել և ավելացնել մնացած ձիթապտղի յուղը: Թխել ջեռոցում 20-25ր, 220° ջերմաստիճանում:





Մեր գտնվելու վայրը